«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Համաշխարհային հրեշի հոգեվարքն ու չարի վերջը

Համաշխարհային հրեշի հոգեվարքն ու չարի վերջը
05.11.2026 | 13:20

Աշխարհում տեղի ունեցող պատերազմներն ու ժողովրդական դժգոհության զանգվածային գործընթացները վկայում են, որ անգլոսաքսոնագլոբալիստական ուժերի կողմից համաշխարհային տիրապետության շուրջ օղակը սեղմվում է, և մոտենում է նրանց ռազմական գերակայության ու գերիշխանության դարաշրջանի ավարտը։ Առաջադեմ մարդկությունը՝ ռուս, չինացի և իրանցի աստվածահաճո, բարձրակարգ, խիզախ ու իմաստուն ժողովուրդների առաջնորդությամբ, կռիվ է տալիս ռեակցիոն ուժերի՝ գլոբալիզմի, ֆաշիզմի, նացիզմի, սիոնիզմի ու շովինիզմի դեմ՝ հանուն մարդկության փրկության և ազգերի ու ժողովուրդների արժանապատիվ գոյատևման։
Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Իրանում ու այլ երկրներում հավաքական գլոբալիստական Արևմուտքի կողմից ժողովուրդների, մարդկանց ու պետությունների նկատմամբ իրականացվող ագրեսիվ, ցեղասպան, պառակտիչ, կոնֆլիկտներ հրահրող աղետաբեր քայլերն էլ վերջնականապես բացահայտում են նրանց հրեշավոր, ագրեսիվ, կեղծավոր ու զավթողական բնույթը, ինչպես նաև աշխարհը մեկ կենտրոնից ստրկացման և գաղութացման միջոցով կառավարելու ու շահագործելու ստոր նպատակները։
Դարերով գործող կեղծիքի, երկակի ստանդարտների, ստի, այլասերման, գաղութացման, խտրականության ու շահագործման քաղաքականությունն իր հոգևարքն է ապրում։ Հույս ունեմ, որ ոչ հեռու ապագայում աշխարհի ժողովուրդները կազատվեն այդ չարիքից, մարդկությունն ազատ շունչ կքաշի և կկառուցի արդար աշխարհ՝ հիմնված միջազգային օրենքների, փոխշահավետ ու իրավահավասար հարաբերությունների վրա։ Այսուհետ վերջ կդրվի կործանարար պատերազմներին, ժողովուրդների ստրկացմանը, նվաստացմանը, հայրենազրկմանն ու արտագաղթին, գաղութացմանը, ուրիշների ներքին գործերին միջամտությանը, մարդկային ճակատագրերի խեղմանն ու ուժի դիրքերից հարցերի լուծմանը։ Մարդիկ կզբաղվեն ստեղծագործ աշխատանքով, սերունդների կրթմամբ ու դաստիարակությամբ, տնտեսության, գիտության ու բարձրաճաշակ մշակույթի զարգացմամբ։
Մենք էլ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է լինենք խոհեմ ու հեռատես, ճիշտ կողմնորոշվենք, որպեսզի չհայտնվենք միջազգային ակտիվ գործընթացների լուսանցքում և տեղ գրավենք առաջադեմ ուժերի դաշտում, եթե ցանկանում ենք դուրս գալ այս մղձավանջից ու աշխարհին ներկայանալ որպես արժանապատիվ ազգ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ

´ են մուրճն ու գան­ձա­նա­կը